Առողջապահության Ազգային Ինստիտուտ

Էթիկայի հանձնաժողով

ՀՀ Առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Ս․ Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի Էթիկայի հանձնաժողով

2021թ.-ի հունիսի 5-ին ՀՀ Առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Ս․ Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ում ստեղծվել է էթիկայի հանձնաժողով (ԷՀ), որում ներառված են տարբեր գերատեսչություններից և հասարակական կազմակերպություններից մասնագետներ:

Էթիկայի հանձնաժողովի հիմնական նպատակը հանդիսանում է կլինիկական և փորձարարական հետազոտություններում ընդգրկված հետազոտվողների իրավունքների և շահերի պաշտպանությունը։

Էթիկայի հանձնաժողովի խնդիրներն են՝

Իրականացնել կենսաբժշկական հետազոտությունների փորձաքննություն` էթիկայի նորմերի և կանոնների ապահովման տեսանկյունից

ԷՀ քննարկմանը ներկայացվող կլինիկական և փորձարարական հետազոտության ծրագրի (կառուցվածքի, մասնակիցների ընտրության, մեթոդների, եղանակների և ուրիշ) համապատասխանությունը որակյալ հետազոտությունների անցկացման միջազգային չափորոշիչներին

Կլինիկական հետազոտությունների անցկացման ժամանակ էթիկական նորմերի և կանոնների դիտարկման և վերահսկման (մոնիթորինգի) ապահովումը

Էթիկայի նորմերի, կանոնների և փորձագիտական ընթացակարգերի մշակում և հրապարակումը

Էթիկայի հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է՝ ղեկավարվելով ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ օրենսդրությամբ, ՀՀ կառավարության որոշումներով, ՀՀ առողջապահության նախարարի հրամաններով, ԱԱԻ կանոնադրությամբ, մարդու իրավունքների, ազատությունների և արժանապատվության հարգման վերաբերյալ համապատասխան միջազգային ակտերով, Համաշխարհային բժշկական ասոցիացիայի Հելսինկյան հռչակագրով, ինչպես նաև կենսաբժշկական ու վարքագծային հետազոտությունների վերաբերյալ այլ միջազգային փաստաթղթերով։

Էթիկայի հանձնաժողովի գործունեությունը հիմնվում է օրինականության, հրապարակայնության, իրազեկվածության, մարդու իրավունքների, ազատությունների, պատվի ու արժանապատվության հարգման, անկախության, վարքագծային ու կենսա-բժշկական հետազոտությունների հնարավոր մասնակիցների անվտանգության, նրանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության, բժշկական գաղտնիքի պահպանման ու հարակից այլ սկզբունքների վրա։

էթիկայի հանձնաժողովն ուսումնասիրում է հետազոտությունների պլանները, մարդու իրավունքների և նրա առողջության անվտանգության ապահովման մեխանիզմների ներգրավվածությունը՝ անկախ հետազոտողից, պատվիրատուից, հովանավորողից ու բժշկական հիմնարկից:

Կենսաբժշկական հետազոտությունների էթիկական փորձաքննության համար տրամադրվող փաստաթղթերի ցանկ, իրազեկված գրավոր համաձայնության ձևաթուղթ:

Հեռ: +374 (10) 23 50 05

Հասցե: Կոմիտաս 49/4, Երևան 0051