Առողջապահության Համակարգի Գործունեության Գնահատում, 2018
Առողջապահության համակարգի գործունեության գնահատման (ԱՀԳԳ) 2018 թվականի իններորդ զեկույցը ներկայացնում է ՀՀ առողջապահության համակարգի գերակա հիմնախնդիրները` բնակչության առողջության վիճակը, մահացության և հիվանդացության առավել տարածված պատճառները, առողջապահության համակարգի կադրային ներուժի առկայությունը, բաշխվածությունը, հիվանդանոցային մասնագիտացված բաժանմունքների առկայությունը, գործունեությունը, ռեսուրսները, մասնավորապես՝ մահճակալային ֆոնդը:
Զեկույցն ամփոփում է Հայաստանի առողջապահության համակարգի գործունեության նվաճումներն և բացերը, որոնք ուղղված են համակարգի կարողությունների զարգացմանը և հզորացմանը:
ԱՀԳԳ զեկույցը նախատեսված է առողջապահական համակարգի կազմակերպիչների, առողջապահության ոլորտի փորձագետների, բժիշկների և առողջապահական համակարգի հարցերով զբաղվող և հետաքրքրվող այլ մասնագետների համար: