Հայաստանի առողջապահության ազգային հաշիվներ, 2011
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հաշվի առնելով առողջապահական ծախսերի հաշվառման միջազգային ստանդարտացման անհրաժեշտությունը ՏԶՀԿ-ի (OECD) և Եվրոպական վիճակագրական ծառայության (Eurostat) հետ համատեղ մշակել է ԱԱՀ կազմման մեթոդական ուղեցույցը: Հիմնական սահմանումների և հասկացությունների առումով ԱԱՀ մեթոդաբանությունը խարսխվում է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) կողմից մշակված «Առողջապահական հաշիվների համակարգի» սահմանումների և հասկացությունների վրա։ ՏՀԶԿ կողմից մշակված «Առողջապահական հաշիվների համակարգ» ձեռնարկը սահմանում է Առողջապահության հաշիվների միջազգային դասակարգումը, որտեղ առողջապահական ծախսերի բոլոր տեսակները տարանջատված են ըստ կատեգորիաների։ Հիմնվելով վերոնշյալ մեթոդաբանության վրա 2005 թվականից Հայաստանում մշակվում են Առողջապահության ազգային հաշիվները: Առողջապահության ազգային հաշիվները (ԱԱՀ) հանդիսանում են առողջապահության համակարգի ֆինանսավորման խնդիրները հասկանալու համար հիմնական գործիքը: