Առողջապահության Ազգային Ինստիտուտ

Արտադրանքի սերտիֆիկացման մարմին

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԱՐՄԻՆ


2011թ-ից ՀՀ ԱՆ «Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲ Ընկերության կազմում գործում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ի կողմից հավատարմագրված և Եվրասիական տնտեսական միության սերտիֆիկացման մարմինների միասնական ռեեստրում գրանցված Արտադրանքի սերտիֆիկացման մարմինը (ԱՍՄ) (հավատարմագրման վկայագրի համարը՝ №010/S-028):

Ընդունելով հայտատուների և շահագրգիռ կողմերի առավելագույնս բավարարավածությունը որպես արտադրանքի սերտիֆիկացման մարմնի քաղաքականություն՝ մարմինը արտադրանքի գնահատման աշխատանքները կազմակերպում և իրագործում է պատշաճ կերպով՝ համաձայն ԳՕՍՏ ԻՍՕ/ ԻԷԿ 17065-2013 հիմնարար ստանդարտի պահանջներին:

Արտադրանքի սերտիֆիկացման մարմինը համապատասխանության գնահատման աշխատանքները կատարում է ըստ Եվրասիական Տնտեսական Միության (ԵԱՏՄ) և ՀՀ ազգային կանոնակարգերի պահանջների՝ կիրառելով նշված կանոնակարգերով հաստատված համապատասխանության հայտարարագրման սխեմաները՝ 1հ, 2հ, 3հ, 4հ, 6հ և ՀՀ կառավարության N 56-ն որոշման ընթացակարգերը:

Արտադրանքի սերտիֆիկացման մարմինը կատարում է պարենային և ոչ պարենային ապրանքների համապատասխանության գնահատման աշխատանքներ համապատասխանության հայտարարագրերի գրանցման ձևով իր հավատարմագրման ոլորտի շրջանակներում՝ կաթի և կաթնամթերքի, մսի և մսամթերքի, ձվի, ձկան և ձկնամթերքի, սննդային ճարպերի, ալկոհոլային և ոչ ալկոհոլային ըմպելիքների, փաթեթավորված խմելու ջրերի, հատիկային մշակաբույսերի, ալրաձավարային արտադրանքի, ալրային և շաքարային հրուշակեղենի, մեղրի, մրգի, բանջարեղենի, ընկուզեղենի և դրանց վերամշակման մթերքների, սուրճի, թեյի, սննդային հավելումների, կերակրի աղի, փաթեթվածքների՝ թղթից, պոլիմերից, մետաղական, կերամիկական, ապակյա նյութերից, պլաստմասսայե իրերի, երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանքի, օծանելիքա-կոսմետիկական արտադրանքի, սանիատարահիգիենիկ նշանակության արտադրանքի, լվացող և մաքրող միջոցների:

ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերով հայտարարագրման դեպքում հայտատուն իրավունք ունի արտադրանքի պիտակի վրա օգտագործել արտադրանքի շրջանառության միասնական նշանը՝ EAC, իսկ ՀՀ տեխնիկական կանոնակարգերով հայտարարագրման դեպքում՝ ՀՏԿ ազգային նշանը: Սույն նշանների առկայությունը վկայում է այդ ապրանքի ավելի որակյալ և անվտանգ լինելու մասին նմանատիպ ապրանքների շարքում, իսկ արտադրողին պարտավորեցնում է ապահովել ապրանքի պատշաճ որակը մշտապես:

Արտադրանքի սերտիֆիկացման մարմինի կողմից համապատասխանության գնահատման աշխատանքների նկատմամբ վստահությունը երաշխավորված է, քանզի պարբերաբար մարմնի ղեկավարության կողմից կատարվում է վերլուծություն, համապատասխան ուղղիչ և կանխարգելիչ միջոցառումների մշակում և իրագործում, ինչի արդյունքն է բողոքների և գանգատների բացակայությանը

Արտադրանքի սերտիֆիկացման մարմինը ունի իրազեկ, բազմամյա փորձ ունեցող անձնակազմ, որը ղեկավարում է բժշկական գիտությունների թեկնածու, սննդաբան Նարինե Խաչատրյանը: Մատուցվող ծառայությունների անկողմնակալությունը, գաղտնիությունը, թափանցիկությունը ապահովում են հայտատուների առավելագույն բավարարվածությունը: Շնորհիվ անձնակազմի մատուցված ծառայությունների բարձր որակի, իրազեկության, ճշտապահության և բարյացակամ վերաբերմունքի սերտիֆիկացման մարմինը ունի բարձր համբավ հայտատուների շրջանում:

Սերտիֆիկացման մարմինը ունի ծառայությունների մատուցման հաստատված գնացուցակ, որը ցանկացած այլ տեղեկատվության հետ մատչելի է հայտատուների համար և պահանջի դեպքում կարող է տրամադրվել թղթային կամ էլեկտրոնային ձևով:

Ք. Երևան, Կոմիտաս 49/4
Հեռախոսներ՝ +37410237381, +37410237174