ԳԻՏԱԿԱՆ ԲԱԺԻՆԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ ԵՒ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ Է ԱԱԻ ՈՒՍՈՒՄՆԱՄԵԹՈԴԱԿԱՆ ԵՒ ԳԻՏԱԿՈՐԴԻՆԱՑԻՈՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ, ՈՐՈՆՑ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐՆ ԵՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ՀԱՐՑԵՐԻ ՇՈՒՐՋ ԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԳՐՔԵՐԻ ԵՒ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՒ ԹԵԿՆԱԾՈՒԱԿԱՆ ԵՒ ԴՈԿՏՈՐԱԿԱՆ ԹԵԶԵՐԻ ԹԵՄԱՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ, ՆԱԽԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ:
ՀՀ ԱՆ « Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտ » ՓԲԸ-ի Գիտական խորհուրդը հանդիսանում է ներկայացուցչական, խորհրդակցական մարմին՝ առողջապահական , գիտական, ուսումնական և մեթոդաբանական գործունեության հիմնական հարցերը քննարկելու և որոշումները կայացնելու համար: Իր գործունեության ընթացքում Գիտական խորհուրդը առաջնորդվում է « Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին », « Կրթության մասին » ՀՀ օրենքներով, ԱԱԻ կանոնադրությամբ, Գիտխորհրդի Կանոնակարգով և այլ իրավական փաստաթղթերով, որոնցով կարգավորվում է ՀՀ առողջապահական և գիտաուսումնական հաստատությունների գործունեությունը:
- Գիտական խորհուրդը որոշում է գիտական և ուսումնական աշխատանքների կազմակերպման հիմնական հարցերը,
- Գիտական հետազոտությունների հիմնական ուղղությունները ,
- Հաստատում է ատենախոսական աշխատանքների նախագիծը (անոտացիոն պլանները),
- Հաստատում է ատենախոսական աշխատանքների վերաբերյալ առաջատար կազմակերպության կարծիքը,
- Քննարկում է ԱԱԻ տնօրենի, տնօրենի տեղակալների և կառուցվածքային բաժինների ղեկավարների հաշվետվությունները ` իրենց աշխատանքի արդյունքների և զարգացման հեռանկարային ծրագրի վերաբերյալ,
- Քննարկում է Հանրապետության այլ հաստատություններից ուղարկված փաստաթղթերը և հաստատում դրանց վերաբերյալ գրախոսականները,
- Քննարկում է ԱԱԻ աշխատողներին պատվավոր կոչումներ շնորհելու առաջարկությունները,
- Հաստատում է ուսումնական ձեռնարկների, մենագրությունների, դասագրքերի մեթոդական ցուցումների և այլ գիտակրթական նյութերի հրատարակման երաշխավորումները,
- Իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունից և ինստիտուտի կանոնադրությունից բխող այլ լիազորություններ,
- Շնորհում է « ԱԱԻ պատվավոր պրոֆեսորի » կոչում:
Գիտական խորհրդի կազմում ընդգրկվում են
- ԱԱԻ-ի տնօրենը,
- Գիտական քարտուղարը
- Հանրապետության կենսաբժշկագիտության, բժշկական կրթության և գործնական առողջապահության առաջատար գիտնականները,
- Այլ հարակից բնագավառի մասնագետները