Национальный Институт Здравоохранения

Научно-медицинский журнал

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԱՆ «Ակադ. Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի» պաշտոնական պարբերականը` «Գիտաբժշկական հանդեսը» լույս է տեսնում 2004 թվականից:

Այն ներառված է ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելի պարբերական գիտական հրատարակությունների ցուցակում:

Հանդեսի հիմնական նպատակը բժշկագիտական և առողջապահական ասպարեզի բնագիր հետազոտությունների, գրականության տեսությունների, ախտորոշման և բուժման նորագույն մեթոդների հրապարակումն է:

Հանդեսը հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով տպագրում է կլինիկական կամ փորձարարական հետազոտությունների վրա հիմնված բնագիր հոդվածներ, գրականության տեսություն, կլինիկական դեպքերի մասին նյութեր:

Հրապարակման համար հոդվածները կարող եք ուղարկել journal@nih.am էլ. հասցեով:

ԳԻՏԱԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

Հեղինակային նյութերին ներկայացվող ՊԱՀԱՆՋՆԵՐ.