«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԱԿԱԴԵՄԻԿՈՍ Ս.ԱՎԴԱԼԲԵԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐ
ԱՏՎԱԿ կառուցվածքը
- Առողջապահության ցուցանիշների վիճակագրական բաժին
- Առողջապահության համակարգի գործունեության գնահատման բաժին
- Ազգային ռեգիստրների բաժին
- Թմրամիջոցների և կախվածությունների մոնիթորինգի բաժին
Առողջապահության ցուցանիշների վիճակագրական բաժին
- ՀՀ առողջապահության ոլորտում պետական վիճակագրության ապահովում
- ՀՀ ԱՆ բժշկական հաստատություններից` անկախ բուժհաստատության սեփականության ձևից, պետական վիճակագրական տեղեկատվության հավաքագրում և ամփոփում.
- 2017թ. դրությամբ շուրջ 800 կազմակերպություններից ընդունվել և ամփոփվել են ընդհանուր առմամբ ավելի քան 3300 ՀՀ ՎՎ հաշվետվական ձևեր
- Հավաքագրված տվյալների հիման վրա իրականացվում են բնակչության առողջության և համակարգի գործունեության վերաբերյալ ցուցանիշների վերլուծություններ
- ՀՀ բնակչության մահացության և հիվանդացության ցուցանիշների հաշվարկում` համաձայն Հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների միջազգային վիճակագրական դասակարգչի (ՀՄԴ 10-ի) ըստ մարզերի և սեռատարիքային խմբերի
- 2013թ.-ին ՀՀ ԱՆ աջակցությամբ իրականացվել է ՀՄԴ 10 ազգային տարբերակի վերանայում` անգլերեն բնօրինակին համահունչ նոր տարբերակի պատրաստում, որի հրատարակված տարբերակը տրամադրվել է բուժհաստատություններին
- «Առողջություն և առողջապահություն» տարեգրքի պատրաստում և հրատարակում (http://nih.am/am/statistical_yearbooks/4/am)
- Երևան քաղաքի և մարզային առողջապահական համակարգերի գործունեության վերաբերյալ տարեգրքերի պատրաստում, որն իր մեջ ներառում է` մարզային բնակչության ժողովրդագրական, ծնելիության, բնական շարժի տվյալներ, առողջության, հիվանդացության, մահացության և առողջապահական ծառայությունների սպառման ու գործունեության, բուժհաստատություններում մարդկային ներուժի առկայության, բաշխվածության և ապահովվածության տվյալներն ըստ մարզերի
- Բուժհաստատություններից հավաքագրված տվյալներն ամփոփելուց և վերլուծելուց հետո ներկայացվում են.
- ՀՀ ԱՆ Ազգային վիճակագրական ծառայություն (ԱՎԾ), ՀՀ առողջապահության տվյալները հասանելի են և հրապարակվում են ՀՀ ԱՎԾ «Հայաստանի վիճակագրական տարեգիրք»-ում (http://www.armstat.am/file/doc/99504368.pdf)
- Առողջապահության համաշխարհային կազմակերպության «Առողջություն բոլորի համար» Եվրոպական տարածաշրջանի երկրների տվյալների բազայում (http://gateway.euro.who.int/ru/datasets/). վերոհիշյալ կազմակերպությունները հանդիսանում են առողջապահական տեղեկատվությունը կիրառող հիմնական շահառուներ, ինչպես նաև այլ գերատեսչություններին և միջազգային կազմակերպություններին
- Բուժհաստատություններում կիրառվող հաշվառման և հաշվետվական նորմատիվային փաստաթղթերի մշակում
Առողջապահության համակարգի գործունեության գնահատման բաժին
- 2006թ.-ից ՀՀ իրականացվում է առողջապահական համակարգի գործունեության գնահատումը, որն աջակցվել է ՀՀ ԱՆ, ԱՀԿ և ՀԲ հայաստանյան գրասենյակների կողմից
- 2007թ. այդ գործընթացն ինստիտուցիոնացվել է, որի արդյունքում և ՀՀ ԱՆ ԱԱԻ ԱՏՎԿ կազմում ստեղծվել է առողջապահության համակարգի գործունեության գնահատման բաժին
- Տալլինի Խարտիայով ստանձնած պարտավորությունների համատեքստում և կառուցվածքային փոփոխություններով ու բարեփոխումներով անցնող առողջապահության համակարգի գործունեությունը գնահատելու նպատակով` ՀՀ առողջապահության նախարարությունն իրականացրեց Առողջապահության համակարգի գործունեության գնահատման պաշտոնական գնահատման ծրագիր
- Զեկույցները հիմնված են պաշտոնական վիճակագրական տվյալների և ՏՏ իրականացված հետազոտությունների արդյունքների վրա
- 2006թ.-ից ՀՀ բնակչության շրջանում իրականացվել են 4 ընտրանքային հետազոտություններ
- 2006թ.-ից պատրաստվել և հրատարակվել են 8 ազգային զեկույցներ
- 2012թ. զեկույցները պատրաստվում և հրատարակվում են ամեն տարի հայերեն և անգլերեն լեզուներով http://nih.am/am/subdivisions/health_analytical_center?block=national_assessment_reports
ԱՀԳԳ ԶԵԿՈՒՅՑՆԵՐՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԵՆ.
- Հայաստանում բնակչության առողջության ընդհանուր պատկերն և հիմնախնդիրները
- ՈՎՀ վարքագծային, կենսաբանական և կենցաղային ռիսկի գործոնների տարածվածությունը
- Բնակչության ընդհանուր (SF-12) և հոգեկան առողջության վիճակը
- Առողջապահական համակարգի արձագանքումը բնակչության պահանջներին
- Առողջապահական համակարգի բուժծառայությունների մատչելիությունը, որակն և ՈՎՀ հիվանդությունների հայտնաբերումը/իրականացվող սքրինինգները
- Առողջապահական համակարգի մատչելիությունը
- Առողջապահական համակարգի սպառումը
- Առողջապահական համակարգի կադրային ռեսուրսների պատրաստման, առկայության, բաշխվածության հիմնախնդիրներն և պահանջարկը
- Համակարգի առկա բացերն և նվաճումները
Ազգային ռեգիստրների բաժին
- ԱՏՎԿ-ում առկա է 2007-2016թթ. առողջապահական տվյալների շտեմարան, որը թույլ է տալիս ստանալ տվյալներ յուրաքանչյուր բուժհաստատության գործունեության վերաբերյալ (հաշվառման վերցրած հիվանդների թիվը, հոսպիտալացումն ըստ պատճառների, հիվանդանոցային մահաբերությունը, մահճակալային ֆոնդն և զբաղվածությունը, վիրաբուժական միջամտությունները, կադրային ներուժի առկայությունն ըստ մասնագիտությունների և այլն)
- Ծրագրային ապահովումը հնարավորություն է ընձեռում հաշվարկել ցուցանիշներ բնակչության հիվանդացության վերաբերյալ
- Չարորակ նորագոյացություններով (ՉՆ) հիվանդների տվյալների հաշվառում, որն իրականացվում է 2016թ. Օգոստոսի 1-ից համաձայն ՀՀ առողջապահության նախարարի թիվ 2412-Ա հրամանի
- ՉՆ հիվանդությունների ճշգրիտ ծածկագրման գործընթացի իրականացման նպատակով՝ ըստ միջազգային պահանջների, ԱՏՎԿ մասնագետների կողմից թարգմանվել և ներկայացվել է չարորակ նորագոյացությունների միջազգային դասակարգչի ազգային տարբերակը (ԱՀԿ-ի ՀՄԴ-Օ) (160 էջ):
- Բժշկական օգնություն իրականացնող բուժհաստատությունների կողմից տրամադրվող ՉՆ-ով հիվանդների անհատական հաշվառման թերթիկների հավաքագրում և մուտքագրում ՉՆ ազգային ռեգիստր
- 0-2 տարեկան երեխաների սնուցման կարգավիճակի ռեգիստրի վարում 2015-2016թթ.
- 0-2 տարեկան երեխաների սնուցման վերաբերյալ տվյալների վերլուծությունը նախատեսվում է շարունակել օգտվելով E-Health միասնական բազայից
- Շաքարային դիաբետով հիվանդների և կադրային ներուժի վերաբերյալ ռեգիստրների ստեղծման նպատակով մշակվել են անհատական թերթիկների ձևաչափերը, որոնք տրամադրվել ՀՀ ԱՆ և E-Health մասնագետներին
Թմրամիջոցների և կախվածությունների մոնիթորինգի բաժինը
- հավաքագրում է տեղեկություններ թմրամիջոցներ գործածող անձանց հետ առնչվող, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարող պետական մարմիններից (ինչպես առողջապահական հաստատություններից, այնպես էլ իրավապահ մարմիններից) և հասարակական կազմակերպություններից
- հավաքագրված վիճակագրական, համաճարակաբանական և հետազոտական տվյալների հիման վրա, սկսած 2003 թվականից, մշակում և հրապարակում է Հայաստանում թմրամիջոցների և թմրամոլության հետ կապված առկա իրավիճակի վերաբերյալ ազգային զեկույցներ՝ առաջնորդվելով Թմրամիջոցների և կախվածությունների մոնիթորինգի եվրոպական կենտրոնի կողմից առաջարկվող սկզբունքներով և ստանդարտներով: Զեկույցներըն արտացոլում են նաև ալկոհոլիզմով, թմրամոլությունով, թունամոլությունով հիվանդների մասին վարչական վիճակագրական և թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր գործածող անձանց թմրաբանական (նարկոլոգիական) բուժման վերաբերյալ անհատական հաշվետվական ձևերի միջոցով ստացվող օբյեկտիվ տեղեկությունները
- իրականացնում է հանրապետությունում թմրամիջոցների գործածմամբ և չարաշահմամբ պայմանավորված հիվանդությունների կանխարգելման նպատակով իրականացված միջոցառումների, թմրամիջոցների առաջարկի և պահանջարկի նվազեցմանն ուղղված թմրամիջոցներ գործածող անձանց տրամադրվող ծառայությունների որակի և արդյունավետության վերաբերյալ վերլուծություններ և թմրամիջոցների հետ կապված իրավիճակի գնահատում իրականացնում է հանրապետությունում անօրինական թմրամիջոցների գործածման հիմնական դրդապատճառների վերհանմանն ուղղված ուսումնասիրություններ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
- էլեկտրոնային միասնական համակարգի (ԷՄՀ) ներդրման նպատակով իրականացվել են.
- մասնագիտական խորհրդատվություն և աջակցություն առողջապահական ոլորտի հոսքերի վերաբերյալ
- ԷՄՀ համակարգում հիվանդանոցային և արտահիվանդանոցային բժկական օգնություն իրականացնող հաստատություններում հիվանդների շարժն և տեղեկատվության հավաքագրման ամփոփման և ներկայացման մեխանիզմները
- Էլեկտրոնային Կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակի (ԷԿԵՆԳ) աշխատանքային խմբին տրամադրվել են.
- համակարգում կիրառվող վիճակագրական հաշվառման և հաշվետվական ձևերը
- ՀՄԴ 10 և ՀՄԴ-Օ էլեկտրոնային տարբերակները , որի հիման վրա իրականացվելու են հիվանդությունների և մահացության դեպքերի ծածկագրման գործընթացը
- Էլեկտրոնային առողջապահության համակարգի համար բուժհաստատություններում իրականացված բժշկական ծառայությունների և միջամտությունների հավաքագրման նպատակով` ըստ միջազգային չափանիշների (ICD PCC և LOINC) բժշկական միջամտությունների դասակարգչի ազգային տարբերակի նախագիծը
- ԷՄՀ ներդրման նպատակով իրականացվել են.
- ՀՀ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների մասնագետների E-Health դասընթացների կազմակերպչական աշխատանքներ
- E-Health դասընթացների իրականացման նպատակով ուղեցույցների և տեսահոլովակների քննարկում
- ՀՀ ԱՆ և Արդ.Ն մասնագետների հետ համատեղ մշակվել և հատատվել են ծննդյան և մահվան վկայականները, 2017թ. վկայականները լրացվում են on-line ռեժիմում
- Քրեակատարողական հաստատությունների համար համատեղ մշակվեկ են վարչական հաշվետվական ձևեր
- 2016-2017թթ. ՀՀ բնակչության շրջանում ՈՎՀ ռիսկի գործոնների տարածվածության վերաբերյալ փաստահեն տեղեկատվության տիրապետելու և ՌԳ մոնիթորինգային համակարգի ստեղծման նպատակով, ԱՀԿ աջակցությամբ, առաջին անգամ ՀՀ 18-69 տարեկան բնակչության շրջանում իրականացվել է STEPS ազգային հետազոտություն, պատրաստվել է STEPS զեկույցի հայերեն և անգլերեն տարբերակները, որոնք կներկայացվեն հրատարակման
- Հետազոտության արդյունքների սեղմագրերը հասանելի են ԱՀԿ և ՀՀ ԱՆ ԱԱԻ կայքերում