2022թ.-ի մայիսի 19-ին, ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի Ընտանեկան ստոմատոլոգիայի ամբիոնը ճանապարհեց կլինիկական օրդինատորների հերթական խմբին: Շուրջ 100 շրջանավարտներ ստացան Ընտանեկան բժիշկ-ստոմատոլոգի վկայական: Երիտասարդներին շնորհավորեցին ու մասնագիտական հաջողություններ մաղթեցին ԱԱԻ տնօրենի տեղակալ Դիանա Անդրեասյանը, դեկան՝ Գոհար Երիմյանը, Ընտանեկան ստոմատոլոգիայի ամբիոնի վարիչ՝ Լուսինե Մուրադյանը, Անձնակազմի կառավարման վարչության պետ Քրիստինա Գյուրջյանը:
ԱԱԻ տնօրենի տեղակալ Դիանա Անդրեասյանը նշեց, որ Ընտանեկան ստոմատոլոգը բավական պահանջված մասնագիտություն է և հույս հայտնեց, որ ԱԱԻ Ընտանեկան ստոմատոլոգիայի ամբիոնում ստացած գիտելիքները կօգնեն կայուն տեղ զբաղեցնել մասնագիտական դաշտում, ունենալ մեծ նվաճումներ ու ձեռք բերել գոհունակ պացիենտներ:
Առանձնահատուկ կարևորվեց այն փաստը, որ ընտանեկան ստոմատոլոգների նոր սերնդի ուսումնառությունը համընկել է Քովիդի դեմ պայքարի և պատերազմի բարդ շրջանների հետ. ի դեպ, շրջանավարտների թվում կան նաև պատերազմի մասնակիցներ: Իսկ ԱԱԻ շնորհած վկայականը կյանքի նոր՝ առավել ստեղծագործ փուլ սկսելու, հայրենիքին արդեն մասնագիտական ոլորտում ծառայելու յուրատեսակ խորհրդանիշ ու հնարավորություն է: