Առողջապահության Ազգային Ինստիտուտ

Տնօրենի ողջույնի խոսք

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

Սիրելի բարեկամ, ուրախ ենք Ձեզ ողջունելու ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Սուրեն Ավդալբեկյանի անվան Առողջապահության Ազգային Ինստիտուտ» ՓԲԸ-ի նորացված պաշտոնական կայքում:

Անչափ կարևորելով 21-րդ դարում տեղեկատվական տեխնոլոգիաների դերը՝ համոզված եմ, որ նորացված կայքը և հաղորդակցման նման ձևը թույլ կտա Ձեզ ակտիվ մասնակից դառնալու Առողջապահության ազգային ինստիտուտի կողմից իրականացվող ծրագրերին և իրադարձություններին:

Երկար տարիներ ԱԱԻ-ը մեծ հաջողությամբ աշխատում է առողջապահական համակարգի գործունեության գնահատման, առողջապահության բնագավառում ազգային հաշիվների տարեկան վելուծության և վերջիններիս հիման վրա ազգային զեկույցների պատրաստման, առողջապահության կադրային ներուժի վերաբերյալ տվյալների հավաքագրման, շտեմարանի ստեղծման, գիտական հետազոտությունների , ինչպես նաև ոլորտի բնականոն գործունեության համար անհրաժեշտ իրավական ակտերի մշակման ուղղությամբ:

Հուսով ենք, որ դուք այստեղ կգտնեք առողջությանը և առողջապահությանը վերաբերող Ձեզ անհրաժեշտ և հետաքրքիր տեղեկատվություն: ԱԱԻ-ի պաշտոնական կայքը իր տեղեկատվական կարողություններով և հագեցվածությամբ հնարավորություն է տալիս ոլորտով հետաքրքրվողներին ավելի արագ տեղեկանալ նորություններին ու նորարարություններին, ձեռքի տակ ունենալ առողջապահական ոլորտի գործունեությանը վերաբերող տվյալներ:

Մեզանից յուրաքանչյուրը ուզում է առողջ լինել , իսկ դրան նպաստող կարևոր հանգամանքներից մեկն էլ մեր առողջապահական ոլորտն է ու դրա զարգացումը: Հուսով ենք՝ Ձեր արձագանքը կնպաստի, որ մեր աշխատանքն էլ ավելի արդունավետ ու հասանելի դառնա:

Առողջ եղե՛ք:

Հարգանքով՝ ԱԱԻ-ի տնօրեն Ալեքսանդր Բազարչյան