Հայաստանի առողջապահության համակարգի գործունեություն, 2014
Հայաստանի Հանրապետության առողջապահական համակարգի գործունեության գնահատման (ԱՀԳԳ) զեկույցը ներկայացնում է առողջապահական համակարգի կադրային ներուժի առկայության, բաշխվածության, պահանջարկի, բնակչության առողջության ընդհանուր վիճակը, մահացության և հիվանդացության առավել տարածված պատճառները, առողջությանը սպառնացող կենցաղային ռիսկի գործոնների տարածվածությունը և վնասակար ազդեցությունը, բուժծառայությունների որակի և ֆինանսական մատչելիության գնահատականները, ինչպես նաև առողջապահության ֆինանսական պաշտպանվածության հիմնախնդիրները: ԱՀԳԳ զեկույցը նախատեսված է առողջապահական համակարգի կազմակերպիչների, առողջապահության ոլորտի փորձագետների, բժիշկների և առողջապահական համակարգի հարցերով զբաղվող և հետաքրքրվող այլ մասնագետների համար: Սույն զեկույցը կարող է նպաստել ՀՀ առողջապահության նախարարության կարողությունների հզորացմանն ուղղված ՀՀ կառավարության կողմից կատարվող աշխատանքների արդյունավետության բարձրացմանը: