Առողջապահության Ազգային Ինստիտուտ

Առողջապահության տեղեկատվական վերլուծական ազգային կենտրոն

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԱԿԱԴԵՄԻԿՈՍ Ս.ԱՎԴԱԼԲԵԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐ

ԱՏՎԱԿ կառուցվածքը

  1. Առողջապահության ցուցանիշների վիճակագրական բաժին
  2. Առողջապահության համակարգի գործունեության գնահատման բաժին
  3. Ազգային ռեգիստրների բաժին
  4. Թմրամիջոցների և կախվածությունների մոնիթորինգի բաժին
Առողջապահության ցուցանիշների վիճակագրական բաժին
  • ՀՀ առողջապահության ոլորտում պետական վիճակագրության ապահովում
  • ՀՀ ԱՆ բժշկական հաստատություններից` անկախ բուժհաստատության սեփականության ձևից, պետական վիճակագրական տեղեկատվության հավաքագրում և ամփոփում.
    • 2017թ. դրությամբ շուրջ 800 կազմակերպություններից ընդունվել և ամփոփվել են ընդհանուր առմամբ ավելի քան 3300 ՀՀ ՎՎ հաշվետվական ձևեր
    • Հավաքագրված տվյալների հիման վրա իրականացվում են բնակչության առողջության և համակարգի գործունեության վերաբերյալ ցուցանիշների վերլուծություններ
  • ՀՀ բնակչության մահացության և հիվանդացության ցուցանիշների հաշվարկում` համաձայն Հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների միջազգային վիճակագրական դասակարգչի (ՀՄԴ 10-ի) ըստ մարզերի և սեռատարիքային խմբերի
  • 2013թ.-ին ՀՀ ԱՆ աջակցությամբ իրականացվել է ՀՄԴ 10 ազգային տարբերակի վերանայում` անգլերեն բնօրինակին համահունչ նոր տարբերակի պատրաստում, որի հրատարակված տարբերակը տրամադրվել է բուժհաստատություններին
  • «Առողջություն և առողջապահություն» տարեգրքի պատրաստում և հրատարակում (http://nih.am/am/statistical_yearbooks/4/am)
  • Երևան քաղաքի և մարզային առողջապահական համակարգերի գործունեության վերաբերյալ տարեգրքերի պատրաստում, որն իր մեջ ներառում է` մարզային բնակչության ժողովրդագրական, ծնելիության, բնական շարժի տվյալներ, առողջության, հիվանդացության, մահացության և առողջապահական ծառայությունների սպառման ու գործունեության, բուժհաստատություններում մարդկային ներուժի առկայության, բաշխվածության և ապահովվածության տվյալներն ըստ մարզերի
  • Բուժհաստատություններից հավաքագրված տվյալներն ամփոփելուց և վերլուծելուց հետո ներկայացվում են.
    • ՀՀ ԱՆ Ազգային վիճակագրական ծառայություն (ԱՎԾ), ՀՀ առողջապահության տվյալները հասանելի են և հրապարակվում են ՀՀ ԱՎԾ «Հայաստանի վիճակագրական տարեգիրք»-ում (http://www.armstat.am/file/doc/99504368.pdf)
    • Առողջապահության համաշխարհային կազմակերպության «Առողջություն բոլորի համար» Եվրոպական տարածաշրջանի երկրների տվյալների բազայում (http://gateway.euro.who.int/ru/datasets/). վերոհիշյալ կազմակերպությունները հանդիսանում են առողջապահական տեղեկատվությունը կիրառող հիմնական շահառուներ, ինչպես նաև այլ գերատեսչություններին և միջազգային կազմակերպություններին
      • Բուժհաստատություններում կիրառվող հաշվառման և հաշվետվական նորմատիվային փաստաթղթերի մշակում
Առողջապահության համակարգի գործունեության գնահատման բաժին
  • 2006թ.-ից ՀՀ իրականացվում է առողջապահական համակարգի գործունեության գնահատումը, որն աջակցվել է ՀՀ ԱՆ, ԱՀԿ և ՀԲ հայաստանյան գրասենյակների կողմից
  • 2007թ. այդ գործընթացն ինստիտուցիոնացվել է, որի արդյունքում և ՀՀ ԱՆ ԱԱԻ ԱՏՎԿ կազմում ստեղծվել է առողջապահության համակարգի գործունեության գնահատման բաժին
  • Տալլինի Խարտիայով ստանձնած պարտավորությունների համատեքստում և կառուցվածքային փոփոխություններով ու բարեփոխումներով անցնող առողջապահության համակարգի գործունեությունը գնահատելու նպատակով` ՀՀ առողջապահության նախարարությունն իրականացրեց Առողջապահության համակարգի գործունեության գնահատման պաշտոնական գնահատման ծրագիր
  • Զեկույցները հիմնված են պաշտոնական վիճակագրական տվյալների և ՏՏ իրականացված հետազոտությունների արդյունքների վրա
  • 2006թ.-ից ՀՀ բնակչության շրջանում իրականացվել են 4 ընտրանքային հետազոտություններ
  • 2006թ.-ից պատրաստվել և հրատարակվել են 8 ազգային զեկույցներ
  • 2012թ. զեկույցները պատրաստվում և հրատարակվում են ամեն տարի հայերեն և անգլերեն լեզուներով http://nih.am/am/subdivisions/health_analytical_center?block=national_assessment_reports

ԱՀԳԳ ԶԵԿՈՒՅՑՆԵՐՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԵՆ.

  • Հայաստանում բնակչության առողջության ընդհանուր պատկերն և հիմնախնդիրները
  • ՈՎՀ վարքագծային, կենսաբանական և կենցաղային ռիսկի գործոնների տարածվածությունը
  • Բնակչության ընդհանուր (SF-12) և հոգեկան առողջության վիճակը
  • Առողջապահական համակարգի արձագանքումը բնակչության պահանջներին
  • Առողջապահական համակարգի բուժծառայությունների մատչելիությունը, որակն և ՈՎՀ հիվանդությունների հայտնաբերումը/իրականացվող սքրինինգները
  • Առողջապահական համակարգի մատչելիությունը
  • Առողջապահական համակարգի սպառումը
  • Առողջապահական համակարգի կադրային ռեսուրսների պատրաստման, առկայության, բաշխվածության հիմնախնդիրներն և պահանջարկը
  • Համակարգի առկա բացերն և նվաճումները
Ազգային ռեգիստրների բաժին
  • ԱՏՎԿ-ում առկա է 2007-2016թթ. առողջապահական տվյալների շտեմարան, որը թույլ է տալիս ստանալ տվյալներ յուրաքանչյուր բուժհաստատության գործունեության վերաբերյալ (հաշվառման վերցրած հիվանդների թիվը, հոսպիտալացումն ըստ պատճառների, հիվանդանոցային մահաբերությունը, մահճակալային ֆոնդն և զբաղվածությունը, վիրաբուժական միջամտությունները, կադրային ներուժի առկայությունն ըստ մասնագիտությունների և այլն)
  • Ծրագրային ապահովումը հնարավորություն է ընձեռում հաշվարկել ցուցանիշներ բնակչության հիվանդացության վերաբերյալ
  • Չարորակ նորագոյացություններով (ՉՆ) հիվանդների տվյալների հաշվառում, որն իրականացվում է 2016թ. Օգոստոսի 1-ից համաձայն ՀՀ առողջապահության նախարարի թիվ 2412-Ա հրամանի
  • ՉՆ հիվանդությունների ճշգրիտ ծածկագրման գործընթացի իրականացման նպատակով՝ ըստ միջազգային պահանջների, ԱՏՎԿ մասնագետների կողմից թարգմանվել և ներկայացվել է չարորակ նորագոյացությունների միջազգային դասակարգչի ազգային տարբերակը (ԱՀԿ-ի ՀՄԴ-Օ) (160 էջ):
  • Բժշկական օգնություն իրականացնող բուժհաստատությունների կողմից տրամադրվող ՉՆ-ով հիվանդների անհատական հաշվառման թերթիկների հավաքագրում և մուտքագրում ՉՆ ազգային ռեգիստր
  • 0-2 տարեկան երեխաների սնուցման կարգավիճակի ռեգիստրի վարում 2015-2016թթ.
  • 0-2 տարեկան երեխաների սնուցման վերաբերյալ տվյալների վերլուծությունը նախատեսվում է շարունակել օգտվելով E-Health միասնական բազայից
  • Շաքարային դիաբետով հիվանդների և կադրային ներուժի վերաբերյալ ռեգիստրների ստեղծման նպատակով մշակվել են անհատական թերթիկների ձևաչափերը, որոնք տրամադրվել ՀՀ ԱՆ և E-Health մասնագետներին
Թմրամիջոցների և կախվածությունների մոնիթորինգի բաժինը
  • հավաքագրում է տեղեկություններ թմրամիջոցներ գործածող անձանց հետ առնչվող, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարող պետական մարմիններից (ինչպես առողջապահական հաստատություններից, այնպես էլ իրավապահ մարմիններից) և հասարակական կազմակերպություններից
  • հավաքագրված վիճակագրական, համաճարակաբանական և հետազոտական տվյալների հիման վրա, սկսած 2003 թվականից, մշակում և հրապարակում է Հայաստանում թմրամիջոցների և թմրամոլության հետ կապված առկա իրավիճակի վերաբերյալ ազգային զեկույցներ՝ առաջնորդվելով Թմրամիջոցների և կախվածությունների մոնիթորինգի եվրոպական կենտրոնի կողմից առաջարկվող սկզբունքներով և ստանդարտներով: Զեկույցներըն արտացոլում են նաև ալկոհոլիզմով, թմրամոլությունով, թունամոլությունով հիվանդների մասին վարչական վիճակագրական և թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր գործածող անձանց թմրաբանական (նարկոլոգիական) բուժման վերաբերյալ անհատական հաշվետվական ձևերի միջոցով ստացվող օբյեկտիվ տեղեկությունները
  • իրականացնում է հանրապետությունում թմրամիջոցների գործածմամբ և չարաշահմամբ պայմանավորված հիվանդությունների կանխարգելման նպատակով իրականացված միջոցառումների, թմրամիջոցների առաջարկի և պահանջարկի նվազեցմանն ուղղված թմրամիջոցներ գործածող անձանց տրամադրվող ծառայությունների որակի և արդյունավետության վերաբերյալ վերլուծություններ և թմրամիջոցների հետ կապված իրավիճակի գնահատում իրականացնում է հանրապետությունում անօրինական թմրամիջոցների գործածման հիմնական դրդապատճառների վերհանմանն ուղղված ուսումնասիրություններ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
  • էլեկտրոնային միասնական համակարգի (ԷՄՀ) ներդրման նպատակով իրականացվել են.
    • մասնագիտական խորհրդատվություն և աջակցություն առողջապահական ոլորտի հոսքերի վերաբերյալ
    • ԷՄՀ համակարգում հիվանդանոցային և արտահիվանդանոցային բժկական օգնություն իրականացնող հաստատություններում հիվանդների շարժն և տեղեկատվության հավաքագրման ամփոփման և ներկայացման մեխանիզմները
  • Էլեկտրոնային Կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակի (ԷԿԵՆԳ) աշխատանքային խմբին տրամադրվել են.
    • համակարգում կիրառվող վիճակագրական հաշվառման և հաշվետվական ձևերը
    • ՀՄԴ 10 և ՀՄԴ-Օ էլեկտրոնային տարբերակները , որի հիման վրա իրականացվելու են հիվանդությունների և մահացության դեպքերի ծածկագրման գործընթացը
    • Էլեկտրոնային առողջապահության համակարգի համար բուժհաստատություններում իրականացված բժշկական ծառայությունների և միջամտությունների հավաքագրման նպատակով` ըստ միջազգային չափանիշների (ICD PCC և LOINC) բժշկական միջամտությունների դասակարգչի ազգային տարբերակի նախագիծը
  • ԷՄՀ ներդրման նպատակով իրականացվել են.
    • ՀՀ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների մասնագետների E-Health դասընթացների կազմակերպչական աշխատանքներ
    • E-Health դասընթացների իրականացման նպատակով ուղեցույցների և տեսահոլովակների քննարկում
  • ՀՀ ԱՆ և Արդ.Ն մասնագետների հետ համատեղ մշակվել և հատատվել են ծննդյան և մահվան վկայականները, 2017թ. վկայականները լրացվում են on-line ռեժիմում
  • Քրեակատարողական հաստատությունների համար համատեղ մշակվեկ են վարչական հաշվետվական ձևեր
  • 2016-2017թթ. ՀՀ բնակչության շրջանում ՈՎՀ ռիսկի գործոնների տարածվածության վերաբերյալ փաստահեն տեղեկատվության տիրապետելու և ՌԳ մոնիթորինգային համակարգի ստեղծման նպատակով, ԱՀԿ աջակցությամբ, առաջին անգամ ՀՀ 18-69 տարեկան բնակչության շրջանում իրականացվել է STEPS ազգային հետազոտություն, պատրաստվել է STEPS զեկույցի հայերեն և անգլերեն տարբերակները, որոնք կներկայացվեն հրատարակման
  • Հետազոտության արդյունքների սեղմագրերը հասանելի են ԱՀԿ և ՀՀ ԱՆ ԱԱԻ կայքերում

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՂԵԿԱՎԱՐ
Դ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ