«Առողջապահության գլոբալ հեռանկարները. Ինչպե՞ս զարգացնել առողջապահական համակարգը նորարարական գաղափարներով» թեմայով մասնագիտական քննարկում

Սույն թվականի օգոստոսի 6-ին ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ն ՎԱՅԶ Արմենիա-ի հետ համատեղ կազմակերպել է մասնագիտական քննարկում «Առողջապահության գլոբալ հեռանկարները. Ինչպե՞ս զարգացնել առողջապահական համակարգը նորարարական գաղափարներով» թեմայով:

Քննարկումը վարելու են ՀՀ առողջապահության տեղակալ Անահիտ Ավանեսյանը, ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը, ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի Էլեկտրոնային առողջապահության ներդրման բաժնի ղեկավար Արմինե Սարգսյանը: Հյուրերն են Ֆրանկ Վայքոլդ, Տնօրեն, Գիտության եւ Նորարարության Բաժին, Սննդամթերքի եւ Դեղերի Կառավարչություն, ԱՄՆ, Վահան Սիմոնյան,Պրոֆեսոր, Ջորջ Վաշինգտոն Համալսարան, Գլխավոր Գիտնական, Դնա-Հայվ, Գլխավոր Տնօրեն Բիոտեխնոլոգիայի և Բիոինֆորմատիկայի վարչություն, CRISPR TX, ՎԱՅԶ-Էմբլեեմայի Հիմնադիր, Ռոբերտ Չու, ՎԱՅԶ-Էմբլեեմայի Գործադիր Տնօրեն, ՎԱՅԶ-Էմբլեեմայի Հիմնադիր:

Քննարկումը տեղի կունենա օգոստոսի 6-ին, ժամը՝ 14։00-ից մինչև 17:00-ն ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» շենքում, հասցե Կոմիտաս 49/4։ Համակազմակերպիչ՝ ՎԱՅԶ Արմենիա:

Մուտքն ազատ է: Հարցերի դեպքում զանգահարել 010 23 71 34 հեռախոսահամար