Առողջապահության Ազգային Ինստիտուտ

ՀՀ ԱՆ ԱԱԻ մանրէաբանական հետազոտությունների գիտագործնական կենտրոն

ՀՀ ԱՆ ԱԱԻ ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՄՀԳԳԿ-ի գործունեությունը
ՄՀԳԳԿ-ը տարբեր անվանումներով (կուրս, ամբիոն, կենտրոն) Առողջապահության ազգային ինստիտուտի կազմում գործում է մոտ 60 տարի: Գործունեության ոլորտն ի սկզբանե եղել է բժիշկ-մանրէաբանի և լաբորանտների մասնագիտացումը և վերապատրաստումը, ինչպես նաև գիտական հետազոտություններ կատարելը:
Այժմյան գործունեության ոլորտներն են.
Ուսումնական. կլինիկական օրդինատուրա, բժիշկ-մանրէաբանների շարունակական կրթություն, նեղ ոլորտի մասնագետների պատրաստում (սանիտարական մանրէաբանություն), մանրէաբանական լաբորատորիաների լաբորանտների մասնագիտացում և վերապատրաստում, տարբեր վարակների մանրէաբանության վերաբերյալ կարճաժամկետ թրենինգներ, դասընթացներ հարակից մասնագիտության բժիշկների համար.Գիտական. ՄՀԳԳԿ-ի նախաձեռնությամբ, 1998թ-ից ամբիոնը, համաձայն ՀՀ ԱՆ նախարարի19.06.1998թ-ի թիվ 339 հրամանի, հանդիսանում է Դիֆթերիայի ազգային ռեֆերենս լաբորատորիա:1997թ-ից Կենտրոնի ղեկավար Սիլվա Գաբրիելյանը Դիֆթերիայի Եվրոպական լաբորատոր աշխատանքային խմբի անդամ է: ՄՀԳԳԿ-ի աշխատակիցների գիտական հրատարակումների, ձեռնարկների թիվը, 1988թ-ից հետո, 60-ից ավելի է, Կենտրոնի ղեկավար Ս.Գաբրիելյանը երկու գյուտի հեղինակ է:Համագործակցություն