ՀՀ Հանրային Առողջապահության Ծառայությունների Ինքնագնահատման Զեկույց
Հայաստանում առողջապահական բարեփոխումների ներկա փուլը հիմնված է ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի քաղաքականությունների առանցքային փաստաթղթերում սահմանված սկզբունքների, արժեքների և հայեցակարգերի վրա. օրինակ` Առողջություն 2020 եվրոպական քաղաքականության և դրա հիմնական փաստաթղթի՝ այն է Հանրային առողջության կարողությունների և ծառայությունների հզորացման եվրոպական գործողությունների պլանը(EAP-PHS):
EAP-PHS-ով առաջարկվում է հանրային առողջության տասն հիմնական գորածռույթներ (EPHOs), որպես հանրային առողջության կարողությունների և ծառայությունների գնահատման և ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում ավելի լայնածավալ քաղաքականության մշակման հենակետ:
Հայաստանում հանրային առողջության կարողությունների և ծառայությունների գնահատումը կատարվել է տարածաշրջանային գրասենյակի կողմից տրամադրված EPHO ինքնագնահատման գործիքի օգնությամբ: Սույն տեխնիկական հաշվետվությունը ամփոփ ներկայացնում է գնահատման արդյունքները՝ բոլոր տաս EPHO նպատակների համար, ուրվագծում է հիմնական ուժեղ և թույլ կողմերը, ինչպես նաև սահմանում է այն ոլորտները, որտեղ կարող է ապահովվել հետագա առաջընթաց: Փաստաթղթում առանձնացված են առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունները, որոնք կազմում են երկրում հիվանդությունների հիմնական բեռը և կարող են կանոնակարգվել հանրային առողջության ծառայությունների միջոցով: