ՀՀ թմրամիջոցների վերաբերյալ ազգային զեկույց, 2008
Թմրամիջոցների վերաբերյալ ազգային տարեկան զեկույցն ամփոփում է հաշվետու տարում ապօրինի թմրամիջոցների գործածման և դրա հետևանքների, օրենսդրական դաշտի, ազգային ռազմավարության և քաղաքականության, վնասի նվազեցման, թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների և իրավախախտումների, թմրամիջոցներից կախվածության բուժման և գործածման կանխարգելման վերաբերյալ իրավիճակը Հայաստանում: Այն պատրաստվել է Թմրամիջոցների և թմրամոլության մոնիտորինգի եվրոպական կենտրոնի (ԹԹՄԵԿ) ուղեցույցներին համապատասխան: Ներկայացվող զեկույցը Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների վերաբերյալ առկա իրավիճակը և խնդիրներն ամփոփող թվով չորրորդ զեկույցն է, որը, ինչպես նախորդ երեքը, պատրաստվել է Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող և Միավորված ազգերի զարգացման ծրագրի կողմից իրականացվող Հարավային Կովկասում թմրամիջոցների հակազդման ծրագրի շրջանակներում: